Սամսոն Գրիգորյան. Պետք է ընդամենը վերահսկվեին և թարմացնեին ենթակառուցվածքները

«ՓՄՁ համագործակցության ասոցիացիա» ՀԿ նախագահ, գործարար Սամսոն Գրիգորյանը ֆեյսբուքյան գրել է. «ՀԷՑ-ը, Վեոլիա-ն, Գազպրոմ-ը նեղսրտում են, թե բա մեզանից ի՞նչ եք ուզում, Երևանում շենքերն ավելացել են, բնակարաններն ու բնակչությունն ավելացել է, չենք ձգում, էսա, յոլա գնացեք։
Պատկերացրեք Սիթին, Զովքը, Երեմյանները, Յուքոմը և այլոք նեղսրտեին, թե բա հաճախորդներն ավելացել են, չենք ձգում, նոր խանութներ չբացեին, նոր արտադրամասեր չստեղծեին, նոր կայաններ չտեղադրեին։
Անհնար է չէ՞ պատկերացնել։
Այո։
Սրանց տարբերությունը մյուս շահույթ հետապնդող կազմակերպությունների հետ մեկն է՝ առաջինները լինելով բնական մոնոպոլիաներ, պետք է վերահսկվեին պետության և իշխանությունների կողմից և 35 տարի մաքուր եկամուտ գրպանելու փոխարեն, պետք է ստիպված լինեին մեծացնել, արդիականացնել և թարմացնել ինֆրաստրուկտուրաները։ Չեն արել, ոչ էլ կանեն, քանզի վերահսկողն ու պահանջատերը այլ շահեր և նպատակներ ունի։
Ավելին, դեռ սրանք կստիպեն պետությանը բարձրացնել կոմունալ վճարների սակագները։ Ոչ ոք չի բռնելու կոկորդներից ու ասի,- էսքան տարի կերել ես, դե հիմա սեփական միջոցներովդ արդիականցնելու ես, անխափան ծառայություն ես մատուցելու, այ.... »: