Ամենաշոգ ամառը ողջ դիտարկումների ընթացքում

2024 թվականի ամառը դարձել ամենաշոգը է դիտարկումների պատմության ընթացքում ։ Ըստ Կոպեռնիկոսի կլիմայի փոփոխության ծառայության՝ այս ամառը եղել է նաև ամենատաքը Եվրոպայում՝ ըստ Ցելսիուսի սանդղակի 1,54 աստիճանով գերազանցելով 2022 թվականի ռեկորդը։
BBC-ն հայտնում է, որ օգոստոսը դարձել է 14 ամսվա ընթացքում 13-րդ ամիսը, որի ընթացքում մոլորակի միջին ջերմաստիճանը մինչարդյունաբերական ջերմաստիճանից բարձր է եղել 1,5 աստիճանով։
Այս տարի մոլորակի միջին ջերմաստիճանն, ընդհանուր առմամբ, 0,7 աստիճանով բարձր է եղել 1991-2020 թվականների միջին ջերմաստիճանից։
Կոպեռնիկոսի կլիմայի փոփոխության ծառայության համաձայն, շատ մեծ հավանականություն կա, որ 2024 թվականը կդառնա ամբողջ աշխարհում երբևէ գրանցված ամենաշոգ տարին դիտարկումների պատմության ընթացքում։