Koreez-ի և Junius-ի համատեղ մրցույթին կարելի է պատրաստվել Idram Junior հավելվածում

Koreez-ի և Junius-ի համատեղ մրցույթին կարելի է պատրաստվել Idram Junior հավելվածում

Idram Junior հավելվածում արդեն հնարավոր է պատրաստվել Koreez-ի և Junius-ի կազմակերպած համատեղ մրցույթին եւ շահել iPhone 15:  Ֆինանսական գրագիտության Junius մրցույթը տեղի կունենա սեպտեմբերի 10-11-ին։

Յուրաքանչյուր դասարանի համար նախատեսված են 1-ին, 2-րդ, 3-րդ մրցանակներ։

Առաջին հորիզոնականը զբաղեցրած 6 աշակերտ կստանա iPhone 15, երկրորդ հորիզոնական զբաղեցրած 6 աշակերտ կստանա Yerevan Park-ի 4 տոմս և սննդի փաթեթ՝ ողջ ընտանիքով ժամանակ անցկացնելու հնարավորությամբ, երրորդ հորիզոնականը զբաղեցրած 6 աշակերտ կստանա Yerevan Park-ի 2 տոմս և սննդի փաթեթ:

Մրցանակ ստանալու համար անհրաժեշտ է պատրաստվել մրցույթին, ինչը կարելի է անել Idram Junior հավելվածում։ Հավելվածն անհրաժեշտ է ներբեռնել App Store-ից կամ Google Play-ից։