«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի աշխատակիցների կողմից գույքագրվում և ուսումնասիրվում են ՀՀ ավտոճանապարհները

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի աշխատակիցների կողմից գույքագրվում և ուսումնասիրվում են ՀՀ ավտոճանապարհները
«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի գույքագրման և ծրագրերի մշակման բաժնի աշխատակիցների կողմից գույքագրվում և ուսումնասիրվում են ՀՀ ավտոճանապարհները։
Ըստ «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի հաղորդագրության՝ գույքագրման և ուսումնասիրման շրջանակներում կատարվում է ճանապարհների օտարման շերտի ճանապարհային տարրերի հաշվառում։ Հավաքագրված տվյալներն օգտագործվում են Ճանապարհային դեպարտամենտի ստորաբաժանումների կողմից ճանապարհների վերականգնման ծրագրերի մշակման, անվտանգության միջոցառումների ձեռնարկման և այլ նպատակներով։
2024 թվականի երկրորդ եռամսյակի ընթացքում հիմնադրամի համապատասխան ստորաբաժանման կողմից գույքագրվել և տեսաձայնագրվել են 170.5 կմ ընդհանուր երկարությամբ պետական նշանակության ավտոճանապարհներ։ Չափագրվել են միջպետական նշանակության 26.3 կմ, հանրապետական աշանակության 24.5 կմ և մարզային (տեղական) նշանակության 119.7 կմ ավտոմոբիլային ճանապարհներ։
Իրականացվել է դաշտային աշխատանքների ընթացքում հավաքագրված տվյալների ամփոփում և վերլուծություն։