«Խաք» ՍՊԸ-ին պատկանող կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեությունը կասեցվել է

«Խաք» ՍՊԸ-ին պատկանող կաթնամթերքի արտադրամասի  արտադրական գործունեությունը կասեցվել է

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Արարատի մարզային կենտրոնի տեսուչներն իրականացրել են ստուգում «Խաք» ՍՊԸ-ին պատկանող կաթնամթերքի արտադրամասում (Արարատի մարզ, գ․ Քաղցրաշեն ), որի ընթացքում հայտնաբերվել են հետևյալ խախտումները՝

- արտադրական շինությունների հատակը, որտեղ իրականացվել է  սննդամթերքի արտադրությունը, չի պահվել սարքին և նորոգ վիճակում, ինչը չի ապահովել դրանց հեշտորեն լվացումը և ախտահանումը,
 -  թափոնները , իրենց կատեգորիաներին համապատասխան, տեղադրված չեն եղել առանձին մակնշված, սարքին վիճակում գտնվող և բացառապես այդ թափոնների  ու աղբի հավաքման և պահպանման համար օգտագործվող փակվող տարողություններում: 
Կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեությունը կասեցվել է, սահմանվել է հայտնաբերված խախտումները վերացնելու ժամկետ։