Եվրասիական տնտեսական հանձնաժողով. Իր. անձանց՝ ազգային արժույթով վարկերը Հայաստանում աճել են 14%-ով

Եվրասիական տնտեսական հանձնաժողովը տվյալներ է հրապարակել ԵԱՏՄ երկրներում, այդ թվում՝ Հայաստանում, իրավաբանական անձանց՝ ազգային արժույթով վարկերի ծավալների մասին:
Համաձայն տեղեկատվության, ԵԱՏՄ անդամ բոլոր երկրներում 2024 թվականի երկրորդ եռամսյակում աճել են իրավաբանական անձանց ազգային արժույթով վարկերը։ Աճը կազմել է.
- Հայաստանում՝ 14%
- Բելառուսում՝ 20%
- Ղազախստանում՝ 5%
- Ղրղզստանում՝ 19%
- Ռուսաստանում՝ 30%
Արտարժույթով վարկավորման ծավալների զգալի աճի տեմպեր են գրանցվել Ղազախստանում (183%) և Ռուսաստանում (187%)։