ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Նարեկ Տերյանն ընդունել է ԱՄԷ ԱԳՆ էներգետիկայի և կայուն զարգացման հարցերով նախարարի օգնական Աբդուլլա Ահմեդ Բալաային

ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Նարեկ Տերյանն ընդունել է ԱՄԷ ԱԳՆ էներգետիկայի և կայուն զարգացման հարցերով նախարարի օգնական Աբդուլլա Ահմեդ Բալաային
ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Նարեկ Տերյանը սեպտեմբերի 10-ին ընդունել է ԱՄԷ արտաքին գործերի նախարարության էներգետիկայի և կայուն զարգացման հարցերով նախարարի օգնական Աբդուլլա Ահմեդ Բալաային։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից։

Հանդիպմանը մասնակցել է նաև Հայաստանի Հանրապետությունում Արաբական Միացյալ Էմիրությունների արտակարգ և լիազոր դեսպան Նարիման Մուհամմեդ Շարիֆ Ալ Մուլլան:

Քննարկվել են երկու երկրների միջև ապրանքաշրջանառության ծավալների ավելացման հեռանկարները, երկու երկրների գործարար համայնքների համագործակցության հնարավորությունները։

Բարձր է գնահատվել հատկապես վերջին տարիներին էմիրաթական ընկերությունների կողմից Հայաստանի տնտեսությունում ակտիվորեն ներդրումներ իրականացնելու փաստը։

Մտքեր են փոխանակվել երկու երկների միջև տնտեսական կապերի զարգացման և տարբեր ոլորտներում ներդրումային ծրագրերի իրականացման վերաբերյալ։

Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են նաև սննդի անվտանգությանը և Արաբական Միացյալ Էմիրությունների՝ Մասդար ընկերության կողմից Հայաստանում արևային կայանի հիմնմանը վերաբերող հարցերի։

459398509_939471028222281_6715369608507875919_n.jpg (188 KB)