Փակ է լինելու Նար-Դոսի փ.–Վարդանանց փ. խաչմերուկից մինչև Նար-Դոսի փ.–Տիգրան Մեծի պ. խաչմերուկ ճանապարհահատվածը

Երևանի քաղաքապետարանից տեղեկացնում են, որ ճանապարհաշինարարական աշխատանքներով պայմանավորված՝ սույն թվականի սեպտեմբերի 10-ից մինչև սեպտեմբերի 30-ը՝ ժամը 23:00-ից մինչև 07:00-ն, փուլ առ փուլ միակողմանի փակ է լինելու Նար-Դոսի փ. – Վարդանանց փ. խաչմերուկից մինչև Նար-Դոսի փ. – Տիգրան Մեծի պ. խաչմերուկ եղած ճանապարհահատվածը, այնուհետև՝ հետադարձ ուղղությամբ:
Երթևեկությունն իրականացվելու է հանդիպակաց ուղղության երթևեկելի մեկ գոտու հաշվին:
Երևանի քաղաքապետարանը հորդորում է վարորդներին աշխատանքի արդյունավետության ապահովման նպատակով տրանսպորտային միջոցները չկայանել վերոնշյալ ճանապարհահատվածի երթևեկելի մասում: