Հանրայինը և «Կրիսպը» կհամագործակցեն արհեստական բանականությամբ աշխատող նոր գործիքի ստեղծման շուրջ
Հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրեն Հովհաննես Մովսիսյանը և «Կրիսպ» ընկերության տնօրեն Արտավազդ Մինասյանը համագործակցության հուշագիր են ստորագրել: Այս մասին տեղեկացնում են Հանրային հեռուստաընկերությունից։
Հեռուստաընկերության տրամադրած մեդիակոնտենտի հիման վրա «Կրիսպի»՝ արհեստական բանականությամբ աշխատող նոր գործիքը կզարգացնի հայերեն բանավոր խոսքից տեքստեր գեներացնելու կարողությունը:
Հետագայում տվյալ գործիքը Հանրայինը կկիրառի հեռուստաարտադրության տարբեր փուլերում: