Հայաստանում խաղողը հիմա մթերվում է բարձր գներով

Խաղաղի մթերում Հայաստանի որոշ տարածաշրջաններում սկսվել է մոտ երկու շաբաթ առաջ, մթերման գինն ավելի բարձր է, քան նախորդ տարի: Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը նշել է, որ այդ պահին մթերմանն առընչվող բողոքներ գյուղացիներից չի ստացել:
«Որոշ ընկերություններ այս պահին արդեն 140-150 դրամով են մթերում, ինչը համարվում է բավականին բարձր գին։ Նվազագույն գնով՝ 120 դրամով այս պահին մթերվող խաղողը նախորդ տարվա առավելագույն գնին է համապատասխանում։ Մենք տեսնում ենք, որ գները բարձրանալու տենդենց ունեն»,– լրագրողներին ասաց Գևորգ Պապոյանը։
Նախարարը նշել է, որ գյուղացիներին վճարումների ուշացման հետ կապված խնդիրներ չպետք է առաջանան:
«ՀՀ կառավարության առաջարկությամբ ԱԺ-ն օրենք է ընդունել, որով բոլոր մթերողները պարտավորվել են 1 ամսվա ընթացքում վճարել գյուղացիներին, մինչդեռ նախկինում վճարում էին 6 ամսվա կամ 1 տարվա ընթացքում»,- ասել է