Առաջին տիեզերական զբոսաշրջիկը դուրս է եկել բաց տիեզերք՝ Polaris Dawn առաքելության շրջանակում (տեսանյութ)

Առաջին տիեզերական զբոսաշրջիկը դուրս է եկել բաց տիեզերք՝ Polaris Dawn առաքելության շրջանակում (տեսանյութ)

Տիեզերական զբոսաշրջիկ Ջարեդ Այզեքմանի պատմական զբոսանքը բաց տիեզերքում հաջող է անցել․ տիեզերագնացը Crew Dragon տիեզերանավից դուրս է եկել մալուխով կապված և հայտնվել բաց տիեզերքում՝ Երկրից 700 կմ բարձրության վրա։

«Մենք բոլորս տանը շատ աշխատանք ունենք անելու, բայց այստեղից Երկիրը, անկասկած, կարծես կատարյալ աշխարհ լինի»,- ասել է 41-ամյա Այզեքմանը տիեզերանավից դուրս գալուց հետո:

Տիեզերական զբոսանքի մեկնարկից առաջ պարկուճն ամբողջությամբ ապահերմետիզացվել է, և ողջ անձնակազմը պաշտպանված է եղել SpaceX-ի մշակած բարակ սկաֆանդրներով։ Crew Dragon-ի թթվածինը մատակարարվել է խողովակների միջոցով:

Տիեզերական զբոսանքը նախատեսված էր, ի թիվս այլ բաների, փորձարկել տիեզերական նոր կոստյումները: Սա թույլ կտա ընդլայնել առևտրային նպատակներով տիեզերական թռիչքների սահմանները:

Ի դեպ, Polaris Dawn առաքելությունը ֆինանսավորել է Այզեքմանը, ինչպես նաև SpaceX-ի հետ իր Inspiration4 թռիչքը 2021-ին։

Աղբյուրը՝ news.am