Վարույթ է հարուցել Սնուպ Դոգի չկայացած համերգի ֆինանսավորման վերաբերյալ

ՀՀ մրցակցության պաշտպանության հանձնաժողովը հայտնի ռեփեր Սնուպ Դոգի չկայացած համերգի ֆինանսավորման վերաբերյալ վարույթ է հարուցել առերևույթ արգելված պետական օժանդակության հատկանիշներով։
ՄՊՀ-ն տեղեկացնում է, որ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից տնտեսական մրցակցության բնագավառում իրավախախտման վերաբերյալ վարույթ հարուցելու հարցը հանձնաժողովը քննարկել է սեպտեմբերի 3–ի նիստում։
Արձանագրվել է, որ Սնուպ Դոգի հայաստանյան համերգը կազմակերպելու նպատակով «Դոպինգ Սփեյս» ընկերությանը օժանդակություն տրամադրման հարցում դրսևորվել է ընտրողականություն, քանի որ ծրագրի իրականացումը վստահված է մեկ տնտեսավարողի՝ առանց մրցույթի: Չկան հստակ մեխանիզմներ` կապված տոմսերի վաճառքից ստացված գումարների բաշխման սխեմայի մասով. տոմսերի վաճառքից գոյացած հասույթն ամբողջությամբ տնօրինելու էր միակ տնտեսվարող սուբյեկտը: