Արտոնյալ պայմաններով ԴիջիԹեք էքսպո 2024-ին մասնակցելու հնարավորություն ստարտափների համար

Արտոնյալ պայմաններով ԴիջիԹեք էքսպո 2024-ին մասնակցելու հնարավորություն ստարտափների համար
Վերջին հնարավորությունը ստարտափների համար՝ արտոնյալ պայմաններով մասնակցելու ԴիջիԹեք էքսպո 2024-ին։  Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունից հայտնում են, որ այս տարի 84 ստարտափներ հնարավորություն կունենան մասնակցելու տեխնոլոգիական ցուցահանդեսին՝ ներկայանալով հատուկ տարածքում ՝ DigiTec Startup Alley-ում։
«Անկախ նրանից՝ դուք գաղափարի, թե զարգացման փուլում եք, սա լավ հնարավորություն է ներկայացնելու Ձեր գաղափարը ոլորտի առաջատարներին ու ներդրողներին, հաստատելու գործարար կապեր և ձեռք բերելու գործընկերներ» ,-ասված է հաղորդագրության մեջ։
Մասնակցության համար անհրաժեշտ է գրանցվել՝ անցնելով  հղումով՝  https://bit.ly/4d5FKWc
DigiTec Startup Alley-ին մասնակցելուց բացի, ընտրված ստարտափները հնարավորություն կունենան մասնակցելու նաև DigiTec Elevator pitch-ին, որտեղ կարող են ներկայացնել իրենց գաղափարները, ապրանքները կամ ծառայությունները բիզնես հրեշտակներին խորհրդատվություն և ֆինանսավորում ստանալու համար
ԴիջիԹեք էքսպո 2024-ը՝ Հայաստանի ամենամեծ տեխնոլոգիական միջոցառումը տեղի կունենա հոկտեմբերի 4-6-ը Մերիդիան էքսպո կենտրոնում։ 
Այս տարվա ցուցահանդեսին կմասնակցեն ավելի քան 200 ընկերություններ Հայաստանից և արտերկրից, որոնք կներկայացնեն իրենց նորարարությունները։