Նոր հնարավորություններ Ամիօ բանկի հաճախորդների համար

Նոր հնարավորություններ Ամիօ բանկի հաճախորդների համար
2000-ականների սկզբին Միացյալ Թագավորությունում ստեղծվեց ժամանակակից բանկային հավելվածի առաջին նմուշը, սակայն թվային բանկինգի մասին սկսել էին խոսել դեռևս 1990-ական թվականներից:
Այս կարճ ժամանակահատվածում թվային բանկինգը հասցրեց դառնալ յուրաքանչյուրի առօրյայի կարևոր մասը, առանց որի անգամ դժվար է պատկերացնել ֆինանսների կառավարումը:
Այժմ աշխարհում բանկային հաշիվ ունեցողների կեսից ավելին` շուրջ 63%-ը, ունի օնլայն բանկինգի հավելված իր հեռախոսում: 
Ամիօ բանկն էլ շարունակաբար բարելավում է իր հաճախորդների փորձառությունը` զարգացնելով AMIO Mobile հավելվածը: AMIO Mobile-ում անընդհատ ավելանում են նոր ֆունկցիաներ և հնարավորություններ, ինչպես`
  •  ՀՀ դրամով անվճար թվային քարտը, որը կարող եք ստեղծել միանգամից հավելվածում և կցել Apple/Google Pay-ին
  •  Շահավետ օնլայն ավանդը և պարտատոմսերը
  •  Գերարագ վճարումները և փոխանցումները
  •  Արտերկրից գումարի ստացումը մի քանի րոպեում և շատ ավելին
Եթե դեռ չունեք AMIO Mobile հավելվածը, ապա ներբեռնե´ք այն այստեղից՝ App StoreGoogle Play 
Ամիօ բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից