ԵՄ շատ երկրներ եւ ԵՀ-ը աջակցել են երեք տարով ՌԴ ակտիվների սառեցմանը. Politico

ԵՄ շատ երկրներ եւ ԵՀ-ը աջակցել են երեք տարով ՌԴ ակտիվների սառեցմանը. Politico

Եվրամիության երկրների մեծ մասը եւ Եվրահանձնաժողովը կողմ են Ռուսաստանի ակտիվների սառեցմանը 36 ամսով՝ 6-ի փոխարեն։

Այս մասին տեղեկացրել է Politico թերթը՝ հղում կատարելով եվրոպացի դիվանագետներին։

Նրանց տեղեկացմամբ՝ ԵՄ եւ ԵՀ մշտական ներկայացուցիչները սեպտեմբերի 13-ի խորհրդակցության ժամանակ քննարկել են ոչ միայն 36 ամիսների տարբերակը։ Կողմերը դիտարկել ենք նաեւ ՌԴ ակտիվները 5 տարով սառեցնելու եւ ամեն տարի այդ որոշման ճշմարտացիությունը վերլուծելու տարբերակը (ձայների մեծամասնությամբ, բայց ոչ միաձայն)։ Այդ կարգը թույլ չի տա մեկ անդամ երկրի (օրինակ, Հունգարիային) խանգարել Եվրամիությանը սառեցված պահել ակտիվները երկար ժամանակ։

Թերթը նշել է, որ մշտական ներկայացուցիչների հանդիպման ժամանակ բարձրացվել է ՌԴ-ի դեմ բոլոր պատժամիջոցների երկարացման հարցը յուրաքանչյուր երեք, այլ ոչ թե կես տարում։ Այս տարբերակը պարբերականին քիչ հավանական է թվում։

Սեպտեմբերի 13-ին Financial Times թերթը տեղեկացրել էր, որ ԵՄ երկրների մշտական ներկայացուցիչները կքննարկեն հակառուսական պատժամիջոցները երկարացնելու հնարավորությունը ավելի քիչ, քան կես տարին մեկ, դրանց գործողության ժամկետը կարող է ավելանալ՝ հասնելով երեք տարվա։ Պարբերականը նշել է, որ դա պայմանավորված է ԱՄՆ պահանջներով, որը պատրաստ է մասնակցել Կիեւին 50 մլրդ դոլարի վարկ տրամադրելուն՝ ի հաշիվ ՌԴ ակտիվների եկամուտների, Յոթի խմբի (G7) շրջանակում, եթե երաշխիք ստանա, որ այդ միջոցները չեն ապասառեցվի առաջիկայում։

 

Աղբյուրը՝ news.am