ԱՄՀ-ն խորհրդակցություններ է սկսում Ռուսաստանի Դաշնության հետ

ԱՄՀ-ն խորհրդակցություններ է սկսում Ռուսաստանի Դաշնության հետ

Արժույթի միջազգային հիմնադրամը 2022 թվականից ի վեր առաջին անգամ վերսկսում է խորհրդակցությունները Ռուսաստանի իշխանությունների հետ՝ իր կանոնադրության չորրորդ հոդվածի հիման վրա Ռուսաստանի տնտեսության տարեկան վերանայման շրջանակներում: Խորհրդակցությունները կտևեն մի քանի շաբաթ՝ և՛ հեռավար, և՛ առկա ձևաչափերով:

Bloomberg-ի աղբյուրների համաձայն՝ հիմնադրամի առաքելությունը Ռուսաստանի Դաշնություն կժամանի հոկտեմբերի 1-ին: Միաժամանակ, ինչպես նշել է գործակալության զրուցակիցը, ԱՄՀ-ն փորձել է համոզել Ռուսաստանին հանդիպումներ անցկացնել երրորդ երկրում:

«Չորրորդ հոդվվածը ենթադրում է ոչ թե ընտրություն, այլ հիմնադրամի ինստիտուցիոնալ պարտավորություն, որը կատարվում է՝ բոլոր անդամների շահերից ելնելով», - հայտնում են ԱՄՀ-ից:

Աղբյուրը`   b24.am