Սյունիքում, Շիրակում և Վայոց ձորում աշխատանքների մասին՝ համառոտ
Ձեզ ենք ներկայացնում Սյունիքում, Շիրակում և Վայոց ձորում կատարվող աշխատանքների, միջոցառումների մասին համառոտ տեղեկատվություն: Համաձայն տարածքային կառաբարման մարմինների հրապարակումների.
Սյունիքի մարզպետի աշխատակազմի ներկայացուցիչները այցելել են Կապանում 2023 թվականից իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակում մեկնարկած ու ընթացքի մեջ գտնվող շինաշխատանքների օբյեկտներ, դիտարկել աշխատանքների ծավալը, ընթացքն ու որակը։
Սուբվենցիոն ծրագրերն իրականացվում են կառավարություն - համայնք համաֆինանսավորմամբ.
Հիմնանորոգվում է Կապանի թիվ 1 ՆՈՒՀ -ի շենքը․ աշխատանքների շրջանակում բարեկարգվում է նաև ՆՈՒՀ-ի տարածքը։
Ծրագրի ընդհանուր արժեքը՝ 367 մլն 283 հազար դրամ է, որում ՀՀ պետբյուջեից համաֆինանսավորման չափը՝ 293 մլն 826 հազար դրամ։
Մինչ այժմ իրականացվել է նախատեսված աշխատանքների մոտ 87 տոկոսը։ Ընթանում են ներքին հարդարման, բակի ու շրջակա տարածքի բարեկարգման աշխատանքները։ Այս տարի հիմնանորոգումը կավարտվի։
Նորոգվում, վերակառուցվում է Կապան քաղաքի Դավիթ Բեկ թաղամասի թիվ 8/109 և 8/110 հասցեներում գտնվող ակումբ-գրադարանը, բարեկարգվում տարածքը։
Ծրագրի ընդհանուր արժեքը՝ 84 մլն 241 հազար դրամ է, որում ՀՀ պետբյուջեից համաֆինանսավորման չափը՝ 51 մլն 714 հազար դրամ։ Մինչ այժմ իրականացվել է նախատեսված աշխատանքների մոտ 92 տոկոսը։
Շիրակի մարզպետի տեղակալ Ալբերտ Այվազյանն աշխատակազմի պատասխանատուների հետ հանդիպել է «Հայկական Կարիտաս» բարեսիրական հասարակական կազմակերպության կողմից իրականացվող «Գյուղական համայնքների զարգացում ՀՀ հյուսիսային շրջանում» ծրագրի դոնոր հանդիսացող գերմանական «Ռենովաբիս» կազմակերպության ներկայացուցիչներին։
Ծրագրի շրջանակում 2018 թվականից Շիրակի մարզի Հովտուն, Հողմիկ, Վահրամաբերդ, Ցողամարգ, Փոքր Սարիար, Թորոսգյուղ, Գետք, Ջաջուռ, Ոսկեհասկ բնակավայրերում իրականացվել են շուրջ 1 մլն 272 հազար եվրո արժողությամբ ջրագծերի ծրագիր։
Նշենք, որ «Գյուղական համայնքների զարգացում ՀՀ հյուսիսային շրջանում» ծրագիրն անցնում է արտաքին գնահատման փուլ, որի նպատակն է գնահատել բնակավայրերում կատարված աշխատանքները։
Վայոց ձորում ՝ Եղեգնաձորի երկրագիտական թանգարանում կազմակերպված «Գեղանկարչի խոսքը վրձնով» ցուցահանդեսը, որտեղ ցուցադրված են Վայոց ձորի մարզի գեղանկարիչների աշխատանքները: