Բուսական ծագման մթերքի մոնիթորինգ է իրականացվում

Բուսական ծագման մթերքում մնացորդային նյութերի, գենետիկորեն ձևափոխված օրգանիզմների առկայության մոնիթորինգային ծրագրի պլանի համաձայն՝ հանրապետության բոլոր մարզերում գյուղացիական տնտեսություններից, պատահական ընտրության սկզբունքով, իրականացվում է բուսական ծագման մթերքների նմուշառում: Մնացորդային նյութերի և ԳՁՕ-ների հ այտնաբերման համար նմուշառումներ են իրականացվում նաև խոշոր արտադրողների մոտ։
Ինչպես հայտնում են ՍԱՏՄ-ից, մնացորդային նյութերի հսկողության նպատակով կատարվող փորձաքննությունները Տեսչական մարմնի ենթակայությանը հանձնված «Հանրապետական անասնաբուժասանիտարական և բուսասանիտարական լաբորատոր ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից իրականացվելու են ԵԱՏՄ-ում ընդունելի ստանդարտներով և մեթոդներով՝ հնարավորինս սեղմ ժամկետներում։
Իրականացվելու է 13 մշակաբույսերի 121 նմուշառում, որոնք ենթարկվելու են 2416 փորձաքննության.1509-ը՝ պեստիցիդների, 696-ը՝ ծանր մետաղների, 192-ը՝ նիտրատների և 19-ը՝ ԳՁՕ-ների մասով (խնձոր, դեղձ, ելակ, սալոր, խաղող կարտոֆիլ, լոլիկ, վարունգ, կարտոֆիլ, տաքդեղ, սմբուկ, ձմերուկ, սեխ (մնացորդային նյութեր) և եգիպտացորեն (ԳՁՕ)):
Մոնիթորինգի արդյունքները կամփոփվեն և կներկայացվեն մինչև տարվա վերջ:
Լաբորատոր փորձաքննությունների արդյունքների հիման վրա, անհամապատասխանություններ արձանագրած տնտեսությունների, ընկերությունների և անհամապատասխանություններով մթերքի նկատմամբ կիրականացվեն օրենքով սահմանված գործողություններ և կկիրառվեն պատասխանատվության միջոցներ:
Կտարվեն նաև խորհրդատվական աշխատանքներ, կներկայացվեն ուղղիչ գործողություններ իրականացնելու առաջարկներ՝ հետագա խախտումները բացառելու նպատակով: