Երևանում սուպերմարկետներ են տուգանվել

Երևանում սուպերմարկետներ են տուգանվել

Երևանի քաղաքապետարանը հերթական շրջայցն է կատարել մայրաքաղաքի սուպերմարկետներում:

Հայտնաբերվել են ժամկետանց, կրկնապիտակներով ու ժամկետի պիտակների բացակայությամբ ապրանքներ: Երևանի քաղաքապետարանից հաղորդում են, որ ստուգվում է կաթնամթերքը, մսամթերքը, պարենային և ոչ պարենային բոլոր տեսակի ապրանքները:

Խախտումների համար տնտեսվարողներն օրենքով տուգանվում են 100-200 հազար ՀՀ դրամի չափով:

Հասարակական կարգի պահպանության ծառայությունը շարունակելու է ստուգայցերը: