Երևանում և Հրազդանում կլինեն գազամատակարարման ընդհատումներ

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ.
- Վերատեղադրված գազատարները գործող գազատարների հետ ներմիացման աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ սեպտեմբերի 19-ին ժամը 09:00-ից մինչև ժամը 18:00-ն, կդադարեցվի Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի Խանջյան, Վարդանանց, Տպագրիչների փողոցներով պարփակված թաղամասի գազասպառողների, հարակից տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների գազամատակարարումը։
- Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ սեպտեմբերի 19-ին ժամը 10:00-ից մինչև ժամը 18:00-ն, կդադարեցվի Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի Վանատուր թաղամասի գազասպառողների գազամատակարարումը։