Հայաստանում այսօր սպասվում է անձրև և ամպրոպ

Հայաստանում այսօր սպասվում է անձրև և ամպրոպ

ՀՀ ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը տեղեկացնում է

Երևանում սեպտեմբերի 19-21-ին՝ ժամանակ առ ժամանակ,  22-23-ին երեկոյան ժամերին սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ նաև քամու ուժգնացում՝ 18-21 մ/վ արագությամբ։

09-18-yerevan (1).jpg (61 KB)

Հանրապետության տարածքում սեպտեմբերի 19-21-ին՝ ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում, 22-23-ին կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում կտեղա կարկուտ։ Սեպտեմբերի 19-21-ին առանձին վայրերում անձրևները կլինեն ինտենսիվ։ Առանձին վայրերում սպասվում է նաև մառախուղ։

Քամին՝ արևմտյան՝ 3-6 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 18-22 մ/վ արագությամբ։

Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 19-ին ողջ հանրապետությունում կնվազի 4-6 աստիճանով։

09-18-armenia.jpg (279 KB)

Երևան քաղաքի սեպտեմբերի 19-ի  բազմամյա կլիմայական տվյալներ

  • Օդի առավելագույն ջերմաստիճան      32.7°C (2017թ.)
  • Օդի նվազագույն ջերմաստիճա              5.0°C (1987թ.)
  • Օդի միջին օրական ջերմաստիճան      19.6°C