ՀՀ ռազմարդյունաբերության ոլորտում ցուցանիշներ են հրապարակվել

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը հարցազրույց է տվել Հանրային հեռուստաընկերությանը:
Ինչպես հայտնում են նախարարությունից, նա ներկայացրել է հայկական ռազմարդյունաբերության ոլորտում իրականացվող բարեփոխումներն և զարգացմանն ուղղված զգալի քայլերը.
- Առաջնային են նորարար և բարձր տեխնոլոգիական լուծումները, որոնք տեխնոլոգիական առաջընթաց կապահովեն Զինված ուժերի համար:
- Ռազմարդյունաբերությունն ունի շատ մեծ ներուժ՝ Հայաստանում դառնալու տնտեսության կարևորագույն սեգմենտներից մեկը:
- Ընթացիկ տարվա 8 ամիսների ընթացքում ռազմարդյունաբերական ընկերությունները վճարել են շուրջ 5.9 մլրդ դրամ հարկեր. նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ 68.5 տոկոսանոց աճ է գրանցվել:
- Ռազմարդյունաբերական համալիրի ռեեստրում արդեն իսկ գրանցված են 60 ընկերություն, որտեղ ներգրավված են ավելի քան 2500 մասնագետներ:
Պաշտպանության նախարարությունը 27 հայկական ընկերության հետ կնքել է 49 պայմանագիր, որի ընդհանուր բյուջեն 171 միլիարդ է և այն մեծանալու միտում ունի: