Դրամաշրջանառության պատմությանը նվիրված ցուցահանդես Կողբում

Դրամաշրջանառության պատմությանը նվիրված ցուցահանդես Կողբում

 Նոյեմբերյան խոշորացված համայնքի Կողբ գյուղում կբացվի Հայաստանի դրամաշրջանառության պատմությանը նվիրված ցուցահանդես

Հայաստանի Հանրապետության Կենտրոնական բանկը սիրով հրավիրում է Ձեզ այցելելու սեպտեմբերի 21-26-ը կայանալիք Հայաստանի դրամաշրջանառության պատմությանը նվիրված ցուցահանդեսին:

Այցելուները հնարավորություն կունենան ծանոթանալու պատմական և ժամանակակից մետաղադրամներին, հուշադրամներին, Կենտրոնական բանկի գործառույթներին, ինչպես նաև ֆինանսական համակարգի ծառայություններից (վարկեր, ավանդներ, վճարային քարտեր, ապահովագրական պրոդուկտներ) օգտվելու կանոններին:

Ցուցահանդեսը տեղի է ունենալու Նոյեմբերյան համայնքի Կողբ գյուղի «ԹՈՒՄՈ ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոն»-ի շենքում: