Կայացել է «Սևանա լճի շրջակա միջավայրի պահպանություն» ծրագրի համակարգող խորհրդի 7-րդ նիստը

Կայացել է «Սևանա լճի շրջակա միջավայրի պահպանություն» ծրագրի համակարգող խորհրդի 7-րդ նիստը
Կայացել է «Սևանա լճի շրջակա միջավայրի պահպանություն» (EU4Sevan) ծրագրի համակարգող խորհրդի 7-րդ նիստը։
Ինչպես տեղեկացնում են Գերմանական միջազգային համագործակցության ընկերության (GIZ) հայաստանյան գրասենյակից` հանդիպմանը ներկայացվել են ծրագրի արդյունքներն ու ռազմավարական խնդիրները, քննարկվել են կառավարմանն առնչվող ռազմավարական ուղղորդումնեը, ինչպես նաև նախանշվել են համակարգող խորհրդի կողմից իրականացվելիք հետագա աշխատանքները:
Գերմանական միջազգային համագործակցության ընկերության (GIZ) հայաստանյան գրասենյակի ղեկավար Մադլեն Ռաուշենբերգերն անդրադարձ է կատարել ծրագրի արդյունքներին՝ ընդգծելով «Սևանա լճի շրջակա միջավայրի պահպանություն» ծրագրի կարևորությունը:
Հանդիպումն ամփոփվել է ներկայացված ռազմավարական ուղղությունների քննարկմամբ, որի ընթացքում բարձրաձայնվել է ծրագրի գործընկերների համագործակցության ներուժը և ընդգծվել է ծրագրի արդյունքների կայունության ապահովման կարևորությունը: