Ճանապարհաշինարարական աշխատանքներով պայմանավորված՝ փակ է լինելու Թամրուչի փողոցը

Երևանի քաղաքապետարանը տեղեկացնում է, որ ճանապարհաշինարարական աշխատանքներով պայմանավորված՝ սեպտեմբերի 20-ից մինչև հոկտեմբերի 10-ը՝ ժամը 23:00-ից մինչև 08:00-ն փակ է լինելու Թամրուչի փողոցը՝ Թամրուչի փ. - Վախթանգովի փ. խաչմերուկից մինչև Թամրուչի փ. - Ն. Սաֆարյան փ. խաչմերուկ եղած ճանապարհահատվածը։
Աշխատանքի արդյունավետության ապահովման նպատակով քաղաքապետարանը խնդրում է տրանսպորտային միջոցները չկայանել վերոնշյալ ճանապարհահատվածի երթևեկելի մասում: