Մարզերում աշխատանքների մասին՝ համառոտ

Մարզերում աշխատանքների մասին՝ համառոտ

Ձեզ ենք ներկայացնում համառոտ տեղեկատություն ՀՀ Արարատի և Լոռիի մարզերում ընթացող աշխատանքների, իրադարձությունների մասին: Համաձայն տարածքային կառավարման մարմինների հրապարակումների.

  • Բարեկարգվում են ք․ Մասիսի, Արգավանդի, Մարմարաշենի, Սիսի, Արևաբույրի, Այնթապի, Նոր Խարբերդի, Սայաթ–Նովայի, Դարակերտի, Դարբնիկի, Հայանիստի, Ջրահովիտի, Դաշտավանի փողոցները։

Որոշ բնակավայրերում աշխատանքներն արդեն ավարտվել են, որոշներում՝ այս պահին էլ շինարարական ակտիվ փուլ է։

Ծրագրի պայմանագրային արժեքը շուրջ 2 միլիարդ դրամ է, որի 35%–ը հատկացնում է Կառավարությունը, 65%–ը՝ համայնքը։

  • Կառավարության 2024 թվականի սուբվենցիոն ծրագրով Արարատ համայնքի Նոյակերտ, Արմաշ և Երասխ բնակավայրերում ընթանում են գազիֆիկացման աշխատանքները։

 Գազատարի ներքին ցանցի կառուցման համար ծախսվում է շուրջ 79 միլիոն դրամ, որից 35%-ը համայնքի մասնաբաժինն է, 65%–ը հատկացնում է Կառավարությունը։

Նշենք, որ վերոնշյալ բնակավայրերում գազատար խողովակաշար երբեք չի եղել:

  •  Լոռու մարզպետ Արամ Ղազարյանը սեպտեմբերի 20-ին ընդունել է «Հայ-ֆրանսիական տնտեսական համագործակցության 2021-2026 թթ. ճանապարհային քարտեզի» կոմիտեի պատվիրակության ղեկավար Սերժ Խավեսյանին և ֆրանսիական «Գրուպ ՍոլԺես Էներջի» ընկերության գործադիր տնօրեն Արմեն Սեդեֆյանին:

Արամ Ղազարյանը մարզի զարգացման համար՝ որպես առաջնահերթ խնդիրներ, առանձնացրել է 3 ուղղություններ՝

  1.  վերականգնվող էներգետիկայի զարգացման ոլորտում նորարար արտադրության հիմնումը,
  2. ներքին և արտաքին զբոսաշրջության խթանման նպատակով մարզում լեռնային տուրիզմի զարգացումը,
  3. աղբի վերամշակման գործարանի հիմնումը: