Գնահատվել է Հայաստանում պարենային ապրանքների մրցունակությունը հայ-թուրքական սահմանի բացման դեպքում

Գնահատվել է Հայաստանում պարենային ապրանքների մրցունակությունը հայ-թուրքական սահմանի բացման դեպքում

Հայ-թուրքական սահմանի բացման դեպքում դիտարկված 50 պարենային և գյուղատնտեսական ապրանքներից  29-ը գնով ավելի մրցունակ կլինեն Հայաստանում արտադրված ապրանքների նկատմամբ և, այլ հավասար պայմաններում, միջնաժամկետում կարող են շոշափելի խնդիրներ ստեղծել տեղական արտադրողների համար, սակայն վերջնական սպառողները կշահեն ցածր գներից։Սա են վկայում ACSES վերլուծական կենտրոնի վերլուծության արդյունքները:

Վերլուծության նպատակն է գնահատել թուրքական պարենային ապրանքների մրցունակությունը Հայաստանում, եթե բացվի հայ-թուրքական սահմանը, և ուղենշել, թե ինչպես Հայաստանը պետք է դիմագրավի հնարավոր ռիսկերը։

Քաղաքականության համառոտագրին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով՝  https://bit.ly/3XPuvwE