ՆԳՆ. Սևանա լճում ազդարարվել է լողասեզոնի փակումը

ՆԳՆ. Սևանա լճում ազդարարվել է լողասեզոնի փակումը

Սևանա լճի ավազանում և հարակից տարածքներում ավարտվել է ջրային պարեկների և փրկարարների ուժեղացված ծառայությունը։

 ՆԳՆ-ում արձանագրում են, որ փրկարարների ու պարեկների համագործակցությունը ստացված է՝ ունենք դեպքերի կտրուկ անկում։ Արձանագրվում է՝ հասարակական կարգն ու հանգստացողների անվտանգությունը բարձր պատասխանատվությամբ պահպանելու արդյունքում ուժեղացված ծառայության ընթացքում հանրային լողափերում մահացության դեպք չի գրանցվել:

«Ունենք ջրահեղձությունից փրկված 5 քաղաքացի, որոնք անցել են սահմանված լողանշանները և ինքնուրույն ափ վերադառնալու փորձը չի հաջողվել, կամ պարզապես ջրում ինքնազգացողությունն է վատացել: Նրանց անվտանգ դուրս ենք բերել ափ, որոշ դեպքերում նաև հանձնել շտապօգնության բուժաշխատողներին, և տուժածին տեղափոխել են հիվանդանոց»,- ասում է Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության հատուկ ջրափրկարարական ջոկատի հրամանատար Արմեն Ճզմաչյանը:

Ջրային պարեկային ծառայության կողմից բացահայտվել է հանցագործության 29 դեպք, այդ թվում՝ թմրանյութի, սառը զենքի, զենք-զինամթերքի հայտնաբերման, մարմնական վնասվածք պատճառելու, ապօրինի ձկնորսության և այլ դեպքեր։ Կազմվել է վարչական իրավախախտման վերաբերյալ 9988 արձանագրություն։

Ուժեղացված ծառայության ընթացքում փրկարարներն արձագանքել են 20 արտակարգ դեպքերի, այդ թվում՝ ջրային տրանսպորտի մասնակցությամբ պատահարների, նաև օգնություն է ցուցաբերվել լճում ափից բավական հեռավորության վրա գտնվող և լողալ չկարողացող քաղաքացիների: 

Ջրային պարեկային ծառայության մեկնարկից ի վեր առգրավվել են 1295,5 կգ տարբեր տեսակի ձկներ, ձկնորսական պարագաներ՝ հանդերձանք, ցանց, հատուկ պահպանման տարածք են տեղափոխվել վարչական խախտման գործիք լողամիջոցներ:

Լողասեզոնի փակումը ազդարարվում է փրկարարների և ջրային պարեկների փոխլրացնող աշխատանքի դրական արդյունքներով. համատեղ միջոցառումները հաջողվել են: Փոխլրացնող աշխատանքի հաջողած փորձը լավ հենք է նաև հաջորդ տարի առավել կատարելագործված ծառայություն իրականացնելու համար։

Տեսանյութն՝ այստեղ