2024 թ.-ի հուլիսին բազմաբնակարան շենքերի բնակարանների առքուվաճառքի գործարքների թիվը ՀՀ-ում կազմել է 1,303

ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալների համաձայն` 2024 թ.-ի հուլիսի դրությամբ բազմաբնակարան շենքերի բնակարանների նկատմամբ իրականացված առքուվաճառքի գործարքների թիվը ըստ ՀՀ մարզերի և Երևան քաղաքի կազմել է 1,303:
2024 թ.-ի հուլիսին Երևանում իրականացվել է 846 առուվաճառքի գործարք, որը կազմում է գործարքների 64․9%-ը:
Կոտայքում իրականացվել է 134 առքուվաճառքի գործարք, որը կազմում է գործարքների 10․2%-ը:
Լոռիում՝ 68 առքուվաճառքի գործարք, որը կազմում է գործարքների 5.2%:
Շիրակում՝ 56 առքուվաճառքի գործարք, որը կազմում է գործարքների 4․3%:
Սյունիքում՝ 52 առքուվաճառքի գործարք, որը կազմում է գործարքների 4%-ը:
Արմավիրում իրականացվել է 48 առքուվաճառքի գործարք, որը կազմում է գործարքների 3․7%-ը:
Արարատում իրականացվել է 32 առքուվաճառքի գործարք, որը կազմում է գործարքների 2․5%-ը:
Գեղարքունիքում՝ 27 առքուվաճառքի գործարք, որը կազմում է գործարքների 2․1%:
Տավուշում՝ 18 առքուվաճառքի գործարք, որը կազմում է գործարքների 1․4%:
Արագածատնում իրականացվել է 12 առքուվաճառքի գործարք, որը կազմում է գործարքների 0․9%-ը:
Վայոց Ձորում՝ 10 առքուվաճառքի գործարք, որը կազմում է գործարքների 0․8%:
Աղբյուրը` b24.am