Հայաստանի առանձին բնակավայրերում այսօր ժամանակավորապես կդադարեցվի գազամատակարարումը

Հայաստանի առանձին բնակավայրերում այսօր ժամանակավորապես կդադարեցվի գազամատակարարումը
«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ. 
  • Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ սեպտեմբերի 24-ին ժամը 09:00-ից մինչև ժամը 18:00-ն, կդադարեցվի Սյունիքի մարզի Սիսիան քաղաքի և Շաքի բնակավայրի գազասպառողների գազամատակարարումը։ 
  • Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ սեպտեմբերի 24-ին ժամը 10:00-ից մինչև ժամը 18:00-ն, կդադարեցվի Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Նարեկացի փողոցի, Տավրոս թաղամասի 1-ին, 2-րդ, 3-րդ, 4-րդ փողոցների, Շիրակի խճուղու թիվ 56, 58, 60, 62, 64, 66 բազմաբնակարան շենքերի գազասպառողների գազամատակարարումը։ 
  • Վերատեղադրված գազատարները գործող գազատարների հետ ներմիացման աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ սեպտեմբերի 24-ին ժամը 09:00-ից մինչև ժամը 18:00-ն, կդադարեցվի Երևան քաղաքի Աջափնյակ վարչական շրջանի Ս. Աբգար թագավորի փողոցի առանձնատների և հարակից տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների գազամատակարարումը։

  • Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ սեպտեմբերի 24-ին ժամը 10:00-ից մինչև ժամը 18:00-ն, կդադարեցվի Կոտայքի մարզի Լեռնանիստ բնակավայրի գազասպառողների գազամատակարարումը։ 
  • Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ սեպտեմբերի 24-ին ժամը 10:00-ից մինչև ժամը 18:00-ն, կդադարեցվի Լոռու մարզի Ալավերդի քաղաքի Սանահին կայարան թաղամասի գազասպառողների գազամատակարարումը։