Արմավիր համայնքում 2024 թվականին իրականացվել են 210,5 մլն դրամի սուբվենցիոն ծրագրեր

Արմավիր համայնքում 2024 թվականին իրականացվել են 210,5 մլն դրամի սուբվենցիոն  ծրագրեր

Կառավարության՝ 2024 թվականի սուբվենցիոն միջոցներով Արմավիր համայնքում իրականացված ծրագրերը ներկայացրել է ՏԿԵՆ-ը։

  • Վերակառուցվել է Արմավիր քաղաքի կենտրոնական հրապարակի շատրվանը։ Այն 2023 թ. հավանության արժանացած սուբվենցիայի ծրագիր է։ Ենթածրագրի ընդհանուր արժեքը շուրջ 169,5 մլն դրամ է, որից 30%-ը հատկացնում է կառավարությունը, 70%-ը համայնքի մասնաբաժինն է: Շինարարական աշխատանքներն ավարտված են:

Ծրագրի արդյունքում իրականացվել է նոր շատրվանի պատերի և հատակի կառուցում՝ երկաթբետոնե մոնոլիտ կոնստրուկցիայով՝ 91.42 քմ, երեսպատում բազալտե սալիկներով և երեսքարերով 207.34 գծամետր, 42.29 քմ, ջրահեռացման համակարգի կառուցում բետոնե առվակով (26.85 քմ) և խողովակներով (554.5 գծամետր), շատրվանի սարքավորումների տեղադրում և լուսաձայնային համակարգի անցկացում։

  • Իրականացվել է Արմավիր քաղաքի Հանրապետության փողոցի մայթերի բարեկարգում և կանաչապատ տարածքների ոռոգման համակարգի կառուցում։  Աշխատանքները կատարվել են 2023 թ. հավանության արժանացած սուբվենցիայի ծրագրի շրջանակում։ Ենթածրագրի ընդհանուր արժեքը՝ 41 մլն դրամ է, որը ֆինանսավորվելու է 30% կառավարության, 70% համայնքի համաֆինանսավորմամբ: Շինարարական աշխատանքներն ավարտված են:

Ծրագրի արդյունքում իրականացվել է Արմավիր քաղաքի Հանրապետության փողոցի բազալտե և բետոնե եզրաքարերի քանդում և տեղադրում՝ 63.2 գծմ, կանաչապատ տարածքների ոռոգման նպատակով անցկացվել է նոր պոլիէթիլենային խողովակներով ջրագիծ՝ 2900 գծ.մ երկարությամբ, կենտրոնական հրապարակից մինչև Երևանյան փողոց՝ ընդգրկելով որոշ հատվածներ Աբովյան և Սայաթ-Նովայի փողոցներից։