ԱՊՀ երկրները փոխադարձ առևտրի աճի մասով ձգտելու տեղ ունեն. գլխավոր քարտուղարի տեղակալ

ԱՊՀ երկրները փոխադարձ առևտրի աճի մասով ձգտելու տեղ ունեն. գլխավոր քարտուղարի տեղակալ

ԱՊՀ երկրները փոխադարձ ապրանքաշրջանառության աշխուժացման մասով դեռ ձգտելու տեղ ունեն։ Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է համագործակցության գլխավոր քարտուղարի առաջին տեղակալ Լեոնիդ Անֆիմովը։

Անֆիմովը պարզաբանել է, որ ԱՊՀ երկրների փոխադարձ առևտրի մակարդակը արտաքին առևտրաշրջանառության ընդհանուր ծավալում 19% է կազմում։

«Թեև, թվում է, թե ամեն տարի բարձր տեմպերով աճում է, բայց և ընդհանուր ապրանքաշրջանառությունն է աճում, ու այդ մասնաբաժինը գրեթե անփոփոխ է մնում», – նշել է գլխավոր քարտուղարի առաջին տեղակալը։

Նա ընդգծել է, որ սա ընդհանուր հարց է, որը համալիր պատճառներ և բազմակողմանի վերլուծության կարիք ունի։

Անֆիմովը պարզաբանել է, որ ԱՊՀ երկրների մշտական ներկայացուցիչները կքննարկեն համագործակցության 2011 թվականի ազատ առևտրի գոտու վերաբերյալ պայմանագիր իրագործումը։

Աղբյուրը՝ Sputnik Արմենիա