Այսօր Երևանի, Կոտայքի և Լոռու մարզերի որոշ բնակավայրերում ժամանակավորապես կդադարեցվի գազամատակարարումը

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ.
- Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ սեպտեմբերի 25-ին ժամը 10:00-ից մինչև ժամը 18:00-ն, կդադարեցվի Կոտայքի մարզի Չարենցավան քաղաքի 1-ին և 2-րդ թաղամասերի գազասպառողների գազամատակարարումը։
- Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ սեպտեմբերի 25-ին ժամը 09:00-ից մինչև սեպտեմբերի 26-ը ժամը 18:00-ն, կդադարեցվի Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի «Արարատյան 10-րդ բարաք» թաղամասի առանձնատների գազասպառողների գազամատակարարումը։
- Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ սեպտեմբերի 25-ին ժամը 10:00-ից մինչև ժամը 18:00-ն, կդադարեցվի Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Երևանյան խճուղու թիվ 103/1, 105, 107, 109 բազմաբնակարան շենքերի, Հաղթանակի, Նաիրիի, Թամանցիների փողոցների, Հուշարձան, Չուխաջյան թաղամասերի գազասպառողների գազամատակարարումը։