Երևանում սպասվում է առանց տեղումների եղանակ, հանրապետության առանձին շրջաններում` անձրև և ամպրոպ

ՀՀ ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը տեղեկացնում է․
Երևանում սեպտեմբերի 25-29-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
Հանրապետության տարածքում սեպտեմբերի 25-27-ին, 29-ին՝ ժամանակ առ ժամանակ առանձին շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ։ Առանձին վայրերում սպասվում է նաև մառախուղ։ Սեպտեմբերի 28-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
Քամին՝ հյուսիսարևմտյան՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 18-22մ/վ արագությամբ։
Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։
Երևան քաղաքի սեպտեմբերի 25-ի բազմամյա կլիմայական տվյալներ
- Օդի առավելագույն ջերմաստիճան 31.3°C (2004թ.)
- Օդի նվազագույն ջերմաստիճա 7.2°C (2016թ.)
- Օդի միջին օրական ջերմաստիճան 18.8°C
Եղանակի կանախատեսումներին կարող եք ծանոթանալ նաև զանգահարելով 1-86 կարճ հեռախոսահամարին