Փոխանցումները նվազել են, ավանդներն ու վարկերի ծավալը՝ աճել

Փոխանցումները նվազել են, ավանդներն ու վարկերի ծավալը՝ աճել

Ոչ առևտրային նպատակներով զուտ դրամական փոխանցումները հուլիսին նվազել են՝  պայմանավորված ներհոսքի 23,1% անկմամբ։

Համաշխարհային բանկի «Armenia Monthly Economic Update – September 2024» զեկույցում նշվոփւմ է, որ «Ռուսաստանից փոխանցումների ներհոսքերը հուլիսին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ, նվազեցին 42 տոկոսով, միաժամանակ փոքր-ինչ աճելով տվյալ ամիսին՝ նախորդ ամսվա նկատմամբ։ Միաժամանակ, ԱՄՆ-ից ներհոսքերն աճեցին 8.8%-ով»։

Հայաստանից դրամական փոխանցումների ծավալը (հատկապես Մեծ Բրիտանիա և ԱՄՆ) նույնպես աճել է՝ նպաստելով զուտ ներհոսքի նվազմանը։

Նույն աղբյուրի համաձայն, առևտրային բանկերի ներգրաված ավանդները և տրամադրած վարկերը հուլիսին աճել են համապատասխանաբար 1.6 տոկոսով և 2 տոկոսով։

Նշենք, որ ՀՀ ԿԲ տվյալներով՝ հուլիսին արտերկրից Հայաստան ոչ առևտրային միջոցների զուտ ներհոսքը կազմել է 89,8 մլն դոլար։