ՀՀ դրամը կայունություն է պահպանում

ՀՀ դրամը ԱՄՆ դոլարի և ռուսական ռուբլու նկատմամբ հարաբերականորեն կայուն է եղել հունիս–օգոստոս ժամանակահատվածում։
ՀԲ «Armenia Monthly Economic Update – September 2024» ամփոփագրում նշվում է, որ տարեկան կտրվածքով՝ 2023 թ․ համեմատ ՀՀ դրամ/ ԱՄՆ դոլար փոխարժեքի տատանումն աննշան է, իսկ ռուսական ռուբլին ՀՀ դրամի համեմատ արժեզրկվել է 6.2 տոկոսով։
2024 թ․ 2-րդ եռամսյակում ՀՀ ԿԲ-ն 256.5 միլիոն ԱՄՆ դոլար գնեց՝ փոխարժեքի տատանումները հարթելու համար։ Միջազգային պահուստները շարունակեցին կուտակվել․ հուլիս-օգոստոս ամիսներին աճելով 260 միլիոն ԱՄՆ դոլարով՝ դրանք կազմեցին 3.6 միլիարդ ԱՄՆ դոլար։ Չնայած դրան, դեռևս 13 տոկոսով ցածր են պահուստների՝ 2023 թ․ հուլիսի վերջի մակարդակից։