Զարգացման ծրագրերի ընթացքը Արմավիրի մարզում
Արմավիրի մարզում ներդրումներ են կատարվում համայնքային տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացման ուղղությամբ։ Մասնավորապես․
- Վաղարշապատ համայնքի Էջմիածին քաղաքում հիմնանորոգվում է թիվ 4 «Ձնծաղիկ» մսուր-մանկապարտեզ ՀՈԱԿ-ը: 2022թ. հավանության արժանացած սուբվենցիայի ծրագիր էր։ Ենթածրագրի ընդհանուր արժեքը կազմել է 270.5 մլն դրամ, որը ֆինանսավորվել է 70% Կառավարության և 30% համայնքի համաֆինանսավորմամբ։
Ծրագրի արդյունքում հիմնանորոգվում է մանկապարտեզը՝ 2427.6քմ մակերեսով, բարեկարգվում է 740քմ մակերեսով տարածքը։
- Վաղարշապատ համայնքի Էջմիածին քաղաքում հիմնանորոգում թիվ 6 «Արևիկ» մանկապարտեզի, կառուցվում է նոր մասնաշենք: 2023թ. հավանության արժանացած սուբվենցիայի ծրագիր է։ Ենթածրագրի ընդհանուր արժեքը կազմել է 734.1 մլն. դրամ, որից 70%-ը Կառավարության, իսկ 30%-ը համայնքի մասնաբաժինն է:
Ծրագրի արդյունքում հիմնանորոգվում է մանկապարտեզի շենքը՝ շուրջ 1800քմ մակերեսով և կառուցվում է 1800քմ մակերեսով նոր մասնաշենք։
- Հիմնանորոգվում են Արմավիր քաղաքի Շահումյան փողոցի Արարատյան-Ջիվանի և Չարենց-Բաղրամյան հատվածները։ 2023թ. հավանության արժանացած սուբվենցիայի ծրագիր է։ Ենթածրագրի ընդհանուր արժեքը շուրջ 579,9 մլն դրամ է, որից 35% Կառավարության մասնաբաժինն է, 65%-ը՝ համայնքինը: Շինարարական աշխատանքները գտնվում են ավարտական փուլում:
Կվերակառուցվեն Արմավիր քաղաքի Ս.Նովա փողոցի Արարատյան-Ջիվանի հատվածի ջրամատակարարման ցանցերը։ Ենթածրագիրն իրականացվելու է 65% Կառավարության, 35% համայնքի համաֆինանսավորմամբ։ Շինարարական աշխատանքներն ընթացքի մեջ են, կատարված աշխատանքը՝ 15%:
- Վերակառուցվում են Արմավիր քաղաքի Չարենցի փողոցի Շահումյան-Աբովյան հատվածի ջրամատակարարման ցանցերը։ 2024թ. հավանության արժանացած սուբվենցիոն ծրագիր է։ Ենթածրագիրը ֆինանսավորվելու է 65% Կառավարության և 35% համայնքի համաֆինանսավորմամբ։ Շինարարական աշխատանքներն ընթացքի մեջ են, կատարված աշխատանքը՝ 20%:
ՀՀ Արմավիրի մարզի Արմավիր համայնքի Արմավիր քաղաքում գազաֆիկացվում է թիվ 110 անհատական բնակելի թաղամասը։