«Ամերիկյան երկրների մրցունակության փոխանակում» ծրագիրը՝ Հայաստանում

«Ամերիկյան երկրների մրցունակության փոխանակում» ծրագիրը՝ Հայաստանում
Սեպտեմբերի 28-ից հոկտեմբերի 5-ը Հայաստանի Հանրապետությունում կկայանա «Ամերիկյան երկրների մրցունակության փոխանակում» տնտեսական ծրագիրը:
Ինչպես հայտնում են ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից ծրագիրը հանդիսանում է տնտեսական զարգացման, նորարարության և ձեռնարկատիրական կարևորագույն միջոցառում, որին մասնակցում են Ամերիկյան պետությունների կազմակերպության անդամ և դիտորդ երկրները:
 Ծրագիրը պատվիրակներին եզակի հնարավորություն կընձեռնի տեղում ծանոթանալու տարբեր նախագծերի, ռազմավարական ներդրումների և պետական-մասնավոր գործընկերության ոլորտներին, որոնք խթանում են տնտեսական աճն ու նորարարությունը Հայաստանում և Ամերիկյան պետություններում:
 Հայաստանը, որպես հյուրընկալող երկիր, կներկայացնի իր կենսունակ նորարարական էկոհամակարգը, տեխնոլոգիական առաջընթացը, գյուղատնտեսական արդի համակարգերը և մշակութային ժառանգությունը համաշխարհային լսարանին:
Ծրագիրը կընդգծի Հայաստանի դերը՝ որպես տարածաշրջանում տեխնոլոգիաների, ստեղծարարության և ձեռներեցության կենտրոն: