Արմավիրի մարզպետի աշխատակազմը տվյալներ է ներկայացրել 2023-2024թթ սուբվենցիոն ծրագրերի մասին

Արմավիրի մարզպետի աշխատակազմը տվյալներ է ներկայացրել 2023-2024թթ սուբվենցիոն ծրագրերի մասին

 Համայնքային տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված Կառավարության համաֆինանսավորմամբ սուբվենցիոն ծրագրերով իրականացվում են համայնքի համար կենսական նշանակություն ունեցող մի շարք ծրագրեր։ Ինչպես հայտնում են Արմավիրի մարզպետի աշխատաակազմից, Մեծամոր համայնքի Ալաշկերտ, Ամասիա, Արգավանդ, Արևիկ, Բամբակաշատ, Գետաշեն, Հայկավան, Նալբանդյան, Նոր Արմավիր, Նոր Արտագերս, Նոր Կեսարիա, Շենավան, Ջանֆիդա, Ջրաշեն, Վարդանաշեն, Փշատավան, Տարոնիկ և Մրգաշատ բնակավայրերում կառուցվում է խմելու ջրամատակարարման ցանցեր՝ 2023 թվականի սուբվենցիայի ծրագրի շրջանակներում։ Ծրագրերն իրականացում է 60% Կառավարության և 40% համայնքի համաֆինանսավորմամբ։

 2024 թվականի ընթացքում ավարտվել են ներքոնշյալ բնակավայրերի ցանցի կառուցումը ՝

·       Ամասիա -արժեքը՝ 26 մլն դրամ, երկարությունը՝ 3կմ

·       Արգավանդ-արժեքը՝ 116.7 մլն դրամ, երկարությունը՝ 11կմ

·       Գետաշեն -արժեքը՝ 115.1մլն դրամ, երկարությունը՝ 12կմ

·       Ջրաշեն-արժեքը՝ 49.1մլն դրամ, երկարությունը՝ 8կմ

·       Մրգաշատ-արժեքը՝ 25.5մլն դրամ, երկարությունը՝ 5կմ

 Ընթացքի մեջ են՝

·       Արևիկ -արժեքը՝ 141.3մլն դրամ, երկարությունը՝ 18կմ

·       Բամբակաշատ -արժեքը՝ 237.2մլն դրամ, երկարությունը՝ 25կմ

·       Նալբանդյան -արժեքը՝ 259.9 մլն դրամ, երկարությունը՝ 30կմ

·       Նոր Արմավիր -արժեքը՝ 99.2մլն դրամ, երկարությունը՝ 16կմ

·       Ջանֆիդա -արժեքը՝ 56.9մլն դրամ, երկարությունը՝ 10կմ

·       Փշատավան -արժեքը՝ 114.2մլն դրամ, երկարությունը՝ 18կմ

·       Տարոնիկ-արժեքը՝ 153.8մլն դրամ, երկարությունը՝ 15կմ բնակավայրերի խմելու ջրամատակարարման ցանցի կառուցման աշխատանքները։

 Մեծամոր համայնքի Նորապատ բնակավայրի 2-րդ և 9-րդ փողոցներում իրականացվում է կոյուղու կառուցում։ 2024թ. հավանության արժանացած սուբվենցիայի ծրագիր է։ Ենթածրագրի ընդհանուր արժեքը 35.9 մլն. դրամ է, որից 65%-ը Կառավարության, իսկ 35% համայնքի մասնաբաժինն է։ Շինարարական աշխատանքներն ընթացքի մեջ են։

 Ծրագրի արդյունքում կառուցվում է Նորապատ բնակավայրի 2-րդ և 9-րդ փողոցների ջրահեռացման համակարգը՝ 650 գծ.մ երկարությամբ։ Շահառու կհանդիսանա 88 տնտեսություն։

 Մեծամոր համայնքում սուբվենցիոն ծրագրով ասֆալտապատվել է Մրգաշատ բնակավայրի 9-րդ փողոցի ճանապարհահատվածը։

 Հիմնանորոգվում է նաև Մեծամոր համայնքի Բամբակաշատ և Հայկավան բնակավայրերի՝ 2.5 կմ երկարությամբ Բամբակաշատ-Հայկավան ճանապարհահատվածը։2023թ. հավանության արժանացած սուբվենցիայի ծրագիր է։ Ենթածրագրի ընդհանուր արժեքը 269.3 մլն. դրամ է, որից 35% Կառավարության, իսկ 65% համայնքի մասնաբաժինն է։