ԵԱՏՄ ընդհանուր բորսային շուկայի հայեցակարգը կընդունվի հոկտեմբերին․ ԵՏՀ

ԵԱՏՄ ընդհանուր բորսային շուկայի հայեցակարգը կընդունվի հոկտեմբերին․ ԵՏՀ

Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) ընդհանուր բորսային շուկայի հայեցակարգը պատրաստվածության բարձր աստիճանի է, այն կընդունվի հոկտեմբերին, հայտարարել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) մրցակցության և հակամենաշնորհային կարգավորման հարցերով կոլեգիայի անդամ (նախարար) Մաքսիմ Երմոլովիչը:

«Մենք ակնկալում ենք, որ այն կհաստատվի Եվրասիական միջկառավարական խորհրդում մոտ ժամանակներս՝ ընթացիկ տարվա հոկտեմբերին», - ասել է նա ելույթ ունենալով Ռուսաստանի էներգետիկ շաբաթվա շրջանակներում կայացած նստաշրջանում:

Հայեցակարգի ընդունումից հետո կգործարկվի ընդհանուր բորսային շուկայի ձևավորման և ԵԱՏՄ երկրների ազատ բորսային առևտրի համար անհրաժեշտ բոլոր ենթակառուցվածքների ստեղծման փուլը, հավելել է Երմոլովիչը:
Նա հստակեցրել է, որ այդ հայեցակարգի իրականացման համար մշակվել է հատուկ ծրագիր, կքննարկվի ընդհանուր գնային ինդիկատորների ձևավորման հարցը։
Ավելի վաղ Սանկտ Պետերբուրգի միջազգային ապրանքահումքային բորսան, որը նույնպես մասնակցում է ԵԱՏՄ ընդհանուր բորսային շուկայի նախապատրաստմանը, հայտնել էր, որ ներկա պահին վիճելի է մնում էներգետիկ ապրանքները առևտրի ընդհանուր շուկայում ընդգրկելու հարցը:

Աղբյուրը`   arm.sputniknews.ru