Հայտնի են Armenia Digital Awards 2024-ի հաղթողները

Հայտնի են Armenia Digital Awards 2024-ի հաղթողները

Էլեկտրոնային կոմերցիայի և թվային մարքեթինգի ասոցիացիան, E-Commerce & Digital Marketing Association ( ECDMA ) հայտարարել են Armenia Digital Awards 2024 մրցանակաբաշխության հաղթողներին՝ միջոցառում, որն ընդգծում է թվայնացման և տրանսֆորամցիայի կենսական նշանակությունը Հայաստանի արագ զարգացող տնտեսության մեջ։

Մրցանակաբաշխությունը, որը տեղի է ունեցել սեպտեմբերի 27-ին Radisson Blu Yerevan-ում, համախմբել է ոլորտի ավելի քան 100 առաջատարների, մասնագետների և լրատվամիջոցների ներկայացուցիչների՝ ներկայացնելու երկրի թվային ոլորտը փոխող նորարարական նախագծերը: Այս դարաշրջանում, երբ թվային տրանսֆորմացիան առանցքային դեր է խաղում տնտեսական աճի և գլոբալ մրցունակության մեջ, Armenia Digital Awards-ը նպատակ ունի ավելի խորը ընդգծել թվայնացման կարևորությունը, ստեղծել հարմար ծառայություններ հաճախորդների համար և պարգևատրել նրանց, ովքեր չեն վախենում իրենց մրցակիցների հետ համեմատություններից:

Հաղթողների ամբողջական ցուցակը

«Լավագույն կայք» անվանակարգ

  • Տարվա լավագույն կայք՝  hyurservice.com
  • Լավագույն SaaS կայք՝  e-hr.am
  • Լավագույն կայք ֆինանսական ծառայությունների ոլորտում՝   
  • Մարքեթինգի գործակալության լավագույն կայք՝ skill.am
  • Թվային մարքեթինգի գործակալության լավագույն կայք՝ Makeitreal.agency
  • Լավագույն ստեղծագործական պորտֆոլիոյի կայք՝  Axelmondrian.com
  • Գովազդային ծառայությունների լավագույն կայք՝  8k.am
  • Լավագույն կայք կրթության ոլորտում՝ Ազատագրված.դպրոց
  • Լավագույն կայք բնապահպանական իրազեկման ոլորտում՝ GreenGreen.am

«Թվային մարքեթինգային արշավ» անվանակարգ

 AMIO ERA – Սոցիալական պատասխանատվության ծրագիր Amio Bank-ից

«Այո, սիրելիս, ներդրում կատարիր Cube-ում» AMCG գործակալությունից

Amio Bank՝ Արհեստական բանականություն և իրավիճակային մարքետինգ սոցիալական մեդիայում

DANZ Chill Out Axelmondrian-ից

«Լավագույն բջջային հավելված» անվանակարգ

  • Տարվա լավագույն բջջային հավելված՝ AMIO Mobile
  • Վճարումների լավագույն բջջային հավելված ՝ EasyWallet
  • Լավագույն Mobile Banking հավելված՝
    • EvocaTOUCH
    • Ardshinbank
  • Լավագույն բարեգործական և սոցիալապես նշանակալի բջջային հավելված՝ IMAST
  • Լավագույն բջջային հավելված մեդիայի և ժամանցի ոլորտում՝ Radio Van

Սոցիալական մեդիայի լավագույն օգտագործումը

  • Նորությունների լավագույն Telegram-ալիք՝ Կյանքը Հայաստանում (livinginarmenia)
  • Թվային մարքեթինգի վերաբերյալ YouTube-ի լավագույն փոդքաստը՝ Smartology
  • Telegram-ի լավագույն նորարար օգտագործումը՝ Yerevan Coffee Bot (yvncoffeebot)
  • Մարքեթինգային նորությունների լավագույն Telegram-ալիքը՝ Marketing in Armenia (armcreatives)
  • Լավագույն Telegram-ալիք լայֆսթայլի ոլորտում՝ Երևան (yerevanch)
  • Լավագույն սպորտային էջ Instagram-ում՝ Skate Lessons SLAM
  • Լավագույն կորպորատիվ ֆեյսբուքյան էջ՝ EasyPay
  • Լավագույն Telegram-ալիք կյանքի անսպասելի թարմացումների վերաբերյալ՝ Armenia Blackouts
  • Լավագույն YouTube ալիք՝ Radio Van

«Լավագույն թվային նորարարություն» անվանակարգ

  • HR նորարարության լավագույն հարթակ՝ E-HR.am
  • Լավագույն նորարարությունը մտավոր սեփականության պաշտպանության ոլորտում՝ AETIS
  • Լավագույն նորարարական գովազդային լուծում ՝ 8K.am
  • Լավագույն նորարարությունը աուդիո մարքեթինգում . AUDOO

Լավագույն Q-Commerce ծառայություն

  • Յանդեքս

Լավագույն թվային մասնագետ (ժյուրիի քվեարկություն)

  • Թվային մարքեթինգի լավագույն մասնագետ .
    • Միլենա Սարգսյան
    • Տատյանա Սոկոլովա

Լավագույն մեդիա կայք (հանրային քվեարկություն)

  • 1in.am
  • A1plus.am
  • Armenpress.am
  • Aysor.am
  • azatutyun.am
  • b24.am
  • news.am
  • newsarmenia.am
  • NT.am
  • Panorama.am

Լավագույն պետական թվային ծառայություն (հանրային քվեարկություն)

  • Roadpolice.am
  • Workpermit.am
  • E-draft.am
  • Migration.e-gov.am

Ընտրության գործընթացը և ժյուրին

Հաղթողների ընտրության գործընթացը բաղկացած է եղել երեք փուլից՝ առաջադրման փուլ, հանրային քվեարկություն և ժյուրիի քվեարկություն: Իրական մասնակցությունն ապահովելու նպատակով հանրային քվեարկությունը վավերացվել էր հայկական հեռախոսահամարներով: Վերջնական արդյունքները միջինացվել են հանրության և ժյուրիի քվեարկության արդյունքների հիման վրա, ընդ որում անվանակարգերի մեծ մասում, հասարակական կարծիքը հիմնականում համընկել էր ժյուրիի որոշումների հետ: «Լավագույն մեդիա կայք» և «Լավագույն պետական թվային ծառայություն» անվանակարգերը որոշվել են բացառապես հանրային քվեարկությամբ՝ հաշվի առնելով հանրային կարծիքը: «Լավագույն թվային մասնագետ» անվանակարգը գնահատվել է բացառապես ժյուրիի կողմից. հաշվի առնելով հաղթողների վարպետությունը և արհեստավարժությունը՝ հաստատված ոլորտի մասնագետների կողմից:

Ժյուրի

Ժյուրիի 88 անդամներից կազմված փորձագիտական խումբը ներառում էր թվային մարքեթինգի, էլեկտրոնային կոմերցիայի, թվային տրանսֆորմացիայի մասնագետներին և ոլորտի առաջատարներին: Ժյուրիի ամբողջական ցանկը հասանելի է միջոցառման կայքում։

 «Մենք իսկապես ուրախ ենք նշել «Armenia Digital Awards 2024»-ին ներկայացված ակնառու նախագծերը: Այս մրցանակաբաշխությունը ոչ միայն լավագույնների մրցանակ է, այլ նաև բացառիկ հնարավորություն զարգացնելու մի պրոֆեսիոնալ համայնք, որը համախմբում է այն մասնագետներին, որոնք ունակ են ոլորտը փոխելու դեպի լավը: Հայաստանի շուկայի փոքր չափսերի պատճառով խոշոր շուկաներում առկա ոչ բոլոր լուծումներն են հնարավոր այստեղ իրագործել։ Այդ պարագայում առավել հետաքրքիր է հետևել, թե ինչպես են այս պայմաններում ընկերությունները զարգանում, ցուցաբերում հնարամտություն և գտնում ոչ ստանդարտ մոտեցումներ։ Վստահ եմ, որ մենք զգալի ներդրում ունենք թվային ծառայությունների զարգացման արագացման գործընթացում, և շուտով կտեսնենք այն իրական փոփոխությունները, որոնք դրական ազդեցություն կունենան մարդկանց կյանքի վրա։ Ես իմ կողմից միշտ պատրաստ եմ ջանքերս գործադրել՝ աջակցելու այս վերափոխմանը»,- ասել է ECDMA-ի նախագահ Եվգենի Միշչենկոն։