Պապոյան. Իրանը պարզապես հարևան չէ ՀՀ-ի համար, այն բարեկամ երկիր է

Պապոյան. Իրանը պարզապես հարևան չէ ՀՀ-ի համար, այն բարեկամ երկիր է
Նախորդ տարվա դրությամբ Հայաստան-Իրան առևտրաշրջանառությունը կտրուկ աճել է՝ հասնելով 700 մլն ԱՄՆ դոլարի:
Երեւանում իրանական առևտրի կենտրոնի բացման ժամանակ ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն ասել է. «Մենք հանձնառություն ունենք մոտ ապագայում այդ թիվը հասցնել նախ 1 մլրդ դոլարի, ապա հաջորդիվ՝ 3 մլրդ դոլարի։ Ես վստահաբար նշում եմ, որ հենց այս առեւտրի կենտրոնը մեր նպատակների իրականացման գործում շատ կարեւոր դեր կունենա»:
Նրա խոսքով, Իրանը պարզապես հարևան չէ Հայաստանի համար, այն բարեկամ երկիր է և բարեկամ ժողովուրդ։ Մեր երկրների միջև գոյություն ունի շատ սերտ առևտրատնտեսական ու քաղաքական հարաբերություններ: Բայց վստահաբար կա հսկայական չբացահայտված պոտենցիալ տնտեսական հարաբերությունները զարգացնելու համար, ինչին, անշուշտ, կնպաստի նաև նորաբաց կենտրոնը:
«Ես կուզեի, որ այսպիսի մի առևտրի կենտրոն էլ մենք ունենանք Իրանում, մասնավորապես՝ Թեհրանում»,– հայտարարել նա:
Շեշտվել է իրանական ընկերությունների ներգրավվածությամբ Հայաստանում արտադրության, ենթակառուցվածքների եւ տնտեսության այլ ոլորտներում ներդրումների հարցում շահագրգռվածությունը: