Կարգավորումները կտարածվեն նաև ՊՊԾ-ի վրա

Կարգավորումները կտարածվեն նաև ՊՊԾ-ի վրա

ՀՀ պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման կարգավորումները կտարածվեն նաև ՊՊԾ՝ պետական պահպանության ծառայության զինծառայողների վրա: Համապատասխան օրինագիծը ստացել է ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը:

Հայաստանի Հանրապետության պաշտպանության Պետական պահպանության ծառայության պետի տեղակալ Գրիգորի Առաքելյանը նշել է, որ «Պաշտպանության մասին» օրենքի 3-րդ հոդվածի առաջին մասի 2-րդ կետի համաձայն՝ Պետական պահպանության ծառայությունը դասվում է այլ զորքերի շարքին, իսկ նույն հոդվածի մեկ այլ մասով պատերազմի և ռազմական դրության ժամանակ զինված ուժերում ընդգրկվում են նաև ՊՊԾ զինծառայողները՝ մասնակցելով մարտական գործողությունների, մարտական հերթապահության և կատարելով հատուկ առաջադրանք։

Օրենքի դրույթները, մինչև ԱԱԾ-ից առանձնանալը, տարածվում էր նաև ՊՊԾ-ի վրա, իսկ հատուցման անհրաժեշտության դեպքում հիմնադրամ պետք է ներկայացվեր ԱԱԾ-ի կողմից։

Հաշվի առնելով՝ Պետական պահպանության ծառայության՝ ԱԱԾ կառուցվածքում չլինելը և հանդիսանում է վարչապետին ենթակա մարմին հանդիսանալը, ինչպես նաև համապատասխան հոդվածով սահմանված գերատեսչությունների թվում ՊՊԾ բացակայությունը, հատուցման անհրաժեշտություն առաջանալու պարագայում կարող է խոչընդոտ առաջանալ շահառուներին գումարի վճարմանը։

Այդ հանգամանքով պայմանավորված՝ օրինագծով առաջարկվում է ՀՀ պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման կարգավորումները տարածվեն նաև ՊՊԾ զինծառայողների վրա: