Հայաստանն ու Ղրղզստանը թեստավորում են քաղաքացիների նույնականացման համակարգը

Հայաստանն ու Ղրղզստանը թեստավորում են քաղաքացիների նույնականացման համակարգը

Հայաստանն ու Ղրղզստանը քաղաքացիների նույնականացման պիլոտային ծրագիր են իրականացնում։ Եվրասիական տնտեսական համաժողովի լիագումար նիստի ընթացքում ԵՏՀ Կոլեգիայի նախագահ Բակիտժան Սագինտաևն ասել է, որ «ոչ պակաս կարևոր է միության երկրների քաղաքացիների և իրավաբանական անձանց նույնականացման, աուտենտիֆիկացիայի (առանց տվյալների փոխանցման) փոխադարձ հիմքի վրա ճանաչվող համակարգի ձևավորումը։ Նշված համակարգերի փոխադարձ ճանաչման պիլոտային նախագիծն արդեն իրականացվում է հանձնաժողովի կողմից՝ Հայաստանի և Ղրղզստանի գործընկերների հետ համատեղ: Ղազախստանը պիլոտային ծրագրին միանալու գործընթացում է»,։

Նա ներկայացրել է ԵԱՏՄ շրջանակներում թվայնացման գործընթացների ինտեգրման Digital Union հայեցակարգը՝ շեշտելով, որ ԵՏՀ-ում ելնում են անդամ պետությունների թվային ինքնիշխանության անվերապահ անձեռնմխելիությունից։