ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի հաջորդ նիստը տեղի կունենա դեկտեմբերին Մոսկվայում

ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի հաջորդ նիստը տեղի կունենա դեկտեմբերին Մոսկվայում

Եվրասիական միջկառավարական խորհրդի հաջորդ նիստը տեղի կունենա 2024 թվականի դեկտեմբերին Մոսկվայում։ Երևանում այսօր կայացած նիստի արդյունքներով լրագրողներին հայտնել է ԵՏՀ կոլեգիայի ղեկավար Բակիտժան Սագինտաևը։

Միության երկրների կառավարությունների ղեկավարները, ինչպես նաև Ուզբեկստանի վարչապետն ու Իրանի փոխնախագահը Երևանում անցկացված նստաշրջանի ժամանակ քննարկել են հետագա համագործակցության առանցքային հարցերը:

Ստորագրվել են պրոֆիլային փաստաթղթեր՝ ապրանքների ընդհանուր բորսային շուկայի ձևավորման հայեցակարգը, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի և Ուզբեկստանի կառավարության 2024–2026 թթ. համատեղ միջոցառումների ծրագիրը:

Հաստատվել են նաև ընդհանուր էլեկտրաէներգետիկական շուկայում տեղեկատվության փոխանակման կանոնները, սահմանվել են մինչև 2030 թ. արդյունաբերական համագործակցության հիմնական ուղղությունները:

Աղբյուրը՝ Sputnik Արմենիա