ՊԵԿ պատվիրակությունը մասնակցել է ԱՊՀ պետությունների ՖՎՀ մարմինների ղեկավարների համակարգող խորհրդի 23-րդ նիստին

ՀՀ ՊԵԿ հետաքննության և օպերատիվ-հետախուզության վարչության պետ Վահան Չարխիֆալակյանի գլխավորած պատվիրակությունը Ղազախստանի Հանրապետության Ալմաթի քաղաքում մասնակցել է ԱՊՀ մասնակից պետությունների ֆինանսական վերահսկողության մարմինների ղեկավարների Համակարգող խորհրդի 23-րդ նիստին:
ՊԵԿ-ից հայտնում են, որ նիստի մասնակիցները քննարկել են ԱՊՀ անդամ պետությունների հարկային մարմինների գործունեության՝ տնտեսական անվտանգության ապահովման և առաջիկա ժամանակահատվածի աշխատանքային ծրագրերը, ինչպես նաև գերատեսչական համագործակցության մեխանիզմներն ու համագործակցության ամրապնդումը տնտեսական իրավախախտումների, այդ թվում՝ ապօրինի դրամական միջոցների շրջանառության և անօրինական խաղային բիզնեսի դեմ պայքարին առնչվող մի շարք հարցեր։
Հանդիպման ավարտին համապատասխան որոշումներ են ընդունվել նիստի օրակարգի վերաբերյալ։
Առաջարկվել է ակտիվացնել համագործակցությունը խորհրդի շրջանակում՝ անդրազգային հանցավորության դեմ պայքարի հետագա ամրապնդման համար: Նիստի ընթացքում Վահան Չարխիֆալակյանն ընտրվել է Խորհրդի համանախագահողներց մեկը։ Որոշում է կայացվել 2025 թվականի նախագահությունը փոխանցել Հայսատանի Հանրապետությանը։