Դադարեցվել են չվերթները

Դադարեցվել են չվերթները

Իրանում մինչև հոկտեմբերի 3-ի առավոտ բոլոր ավիաչվերթները չեղարկվել են Մերձավոր Արևելքում լարված իրավիճակի պատճառով:

«Թռիչքների անվտանգությունն ապահովելու համար երկրում բոլոր չվերթները չեղյալ են հայտարարվում մինչեւ վաղը առավոտյան ժամը 5-ը»,-  Իրանի քաղաքացիական ավիացիայի կազմակերպության ներկայացուցիչ Ջաֆար Յազերլուի խոսքը մեջբերել է Tasnim գործակալությունը:

Միաժամանակ, հայտնի է դարձել, որ դեպի Հայաստան բոլոր չվերթերը անժամկետ չեղարկել է Qatar Airways ավիաընկերությունը։