ԵՄ ամենթանկ բանկը Intesa Sanpaolo-ն է

ԵՄ ամենթանկ բանկը Intesa Sanpaolo-ն է
Իտալական Intesa Sanpaolo բանկը շուկայական արժեքով դարձել է ԵՄ) ամենախոշոր բանկը: Frank Media-ն, վկայակոչելով Bloomberg-ը,  գրում է, որ դա տեղի է ունեցել 2024 թվականին Intesa-ի բաժնետոմսերի գնի աճի շնորհիվ, որի արդյունքում բանկի շուկայական կապիտալիզացիան հասնել է 69,6 միլիարդ եվրոյի (77,1 միլիարդ դոլար)՝ առաջ անցնելով  իսպանական Santander-ից:
Intesa-ն նման արդյունքների է հասել կայուն ֆինանսական ցուցանիշների և շահույթի բարելավված կանխատեսման շնորհիվ: Բանկի գլխավոր տնօրեն Կառլո Մեսինան հատկապես կարևորում է ապահովագրության և ներդրումների, ակտիվների կառավարման ոլորտներում աճը, ինչի շնորհիվ ավելանում են միջնորդավճարներից ստացված եկամուտները: