Անհետ կորածների ընտանիքներին աջակցության ժամկետը երկարացվել է

Անհետ կորածների ընտանիքներին աջակցության ժամկետը երկարացվել է
Անհայտ կորած զինծառայողների ընտանիքները աջակցության ամենամսյա վճարներ կստանան նաև սեպտեմբերին և հոկտեմբերին: Նման որոշում է ընդունվել ՀՀ կառավարության նիստում:
Այդ նպատակով ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը 2024-ի պետական բյուջեով նախատեսված հատկացված ֆինանսական միջոցներից կհատկացվի 13,8 մլն դրամ:
Զինծառայողի ընտանիքին տրամադրվող սոցիալական աջակցության ամսական չափը կազմում է 300 հազար դրամ: Այս որոշումը տարածվելու է 23 անհետ կորածի ընտանիքին աջակցություն: