Վաղը Արենիում գինու տոն է լինելու

Հոկտեմբերի 5-ին՝ արդեն 16-րդ անգամ, Վայոց Ձորի մարզի Արենի գյուղում կազմակերպվի ավանդական դարձած «Արենի Գինու փառատոն»-ը։
Փառատոնը կսկսվի գինու ճզմման արարողությամբ և կմիավորի գինեգործներին, ազգային երգ ու պարի համույթներին՝ նպատակ ունենալով տոն պարգևել մասնակիցներին, զարգացնել տարածաշրջանային տուրիզմը,ինչպես նաև նպաստել գինու տուրիզմի քարտեզում Հայաստանի դիրքերի ամրապնդմանը:
Փառատոնն իրագործվում է ՀՀ Զբոսաշրջության Կոմիտեի աջակցությամբ։